Ռուսաստանն սկսել է պարեկումը Սիրիայում
INTERNATIONAL NEWSՌուսաստանցի զինծառայողները սկսել են հերթապահել միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի հետ սահմանազատման գծում, որն անցում է 40-րդ միջօրեականով։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Սիրիայում թշնամական կողմերի հաշտեցման կենտրոնի (ՍԹԿՀԿ) ներկայացուցիչ Վիկտոր Կուդինովին։
«Այս տարածքներում մինչ այժմ ռուսաստանցի զինծառայողները չէին պարեկում։ Սա տարածք է, որտեղ հնարավոր է լինեն ԻԼԻՊ-ի (Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն, ահաբեկչական կազմակերպություն, որն արգելված է ՌԴ-ում) քնած կազմակերպություններ, այս տարածքում հնարավոր են Սիրիայի Արաբական Հանրապետության օրենսդրության խախտումներ»,- ասել է Կուդինովը։
Նրա խոսքով՝ պարեկների հիմնական խնդիրն է ցույց տալ տեղի բնակիչներին, որ այստեղ ներկա է ռուսական զորակազմ, որը «պատրաստ է օգնություն ցուցաբերել»։