ԱՄՆ-ն շատ ջանք գործադրեց, որպեսզի Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդները հանդիպեն. Բաքվում ԱՄՆ դեսպան
POLITICSՄիացյալ Նահանգները ուղիղ կապ է պահպանում Ադրբեջանի և Հայաստանի հետ՝ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման համար: Այս մասին, Ինտերֆաքսի հաղորդմամբ, հայտարարել է Բաքվում ԱՄՆ դեսպան Լի Լիցենբերգերը՝ մեկնաբանելով դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կայանալիք Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջիկա հանդիպումը.
«Ինձ համար հաճելի էր տեսնել այս հանդիպման հայտարարություն: ԱՄՆ-ն շատ ջանք գործադրեց, որպեսզի երկու երկրների առաջնորդները ուղղակիորեն հանդիպեն: Հուսով եմ, որ այս հանդիպումն առաջընթաց քայլ կլինի երկրների միջև նորմալ հարաբերություններ հաստատելու համար»,-ասել է դեսպանը և հավելել. «Մենք ողջունում ենք այս կամքը, և հուսով ենք, որ կողմերը կօգտվեն դրանից»:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



