Գեղարքունիքում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով վիրավորներ ունենք
SOCIETYԳեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ Գեղարքունիքում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով հայկական կողմը մեկ զոհից բացի՝ նաև վիրավորներ ունի։
«Ստույգ թիվ չեմ կարող ասել՝ քանի հոգի են, բայց կան։ Ադրբեջանցիները թիրախավորված կրակել են Նորաբակի ուղղությամբ։ Հրաձգությունը երկար չի տևել», - ասաց Ավետյանը։
Նա նշեց, որ վերջին օրերին ադրբեջանական զինտեխնիկան էականորեն չի տեղաշարժվել, բայց կուտակված է ՀՀ սահմանին։
«Այսօր Գեղամասարից կրակոցները չենք տեսել, միայն լսել ենք, բայց գիշերները լինում է, որ կրակում են Կութի, Սոթքի հատվածներում, մենք տեսնում ենք, երեխաները տեսնում են, նրանց հոգեբանության վրա է ազդում։ Զարմանում ենք, եթե մի օր կրակոց չի լինում, շարունակական են․․․», - ասաց Ավետյանը։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...



