Նիվան, մի քանի պտույտ գլորվելով, գլխիվայր շրջվել է. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար
SOCIETYԱյսօր՝ նոյեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։40-ի սահմաններում ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 82 կմ հատվածում՝ Վարդաշատ գյուղի սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվել և գլխիվայր շրջվել։
Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն։
Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



