Ի՞նչ իրավիճակ է Նորաբակում
SOCIETY«Կրակոցները գյուղից 6-7 կմ հեռավորության վրա են, ես էլ դեռ ստույգ ոչինչ չգիտեմ։ Բայց կրակոցները գյուղում լսվել են, այս պահին կրակոցներ չկան, բայց կարող է շարունակվեն, ով գիտի»,- այս մասին Իրավաբան․net-ին հայտնեց Նորաբակի համայնքապետարանի օպերատոր Արմեն Ղազարյանը։
Ինչպես արդեն հայտնել էինք, Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի ուղղությամբ փոխհրաձգություն է սկսվել:
Արդյոք տուժածներ կան, թե ոչ հարցին պաշտպանության նախարարությունից պատասխանել են, որ տվյալները ճշտվում են:
Նշենք, որ իրավիճակի հետ կապված զարգացումների և զոհերի ու վիրավորների մասին հարցին ի պատասխան՝ ՀՀ պաշտպանության նախարարությունից Իրավաբան․net-ին հայտնեցին, որ քիչ հետո կհրապարակվի հայտարարություն։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...



