Yerevan, 03.November.2026,
00
:
00
BREAKING

Մենք ունենք մշակված, քննարկված բազմաթիվ տարբերակներ՝ ապաշրջափակման

INTERVIEW

Հարցազրույց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ

- Պարոն Գրիգորյան, ծանո՞թ եք առաջիկայում ստորագրվելիք փաստաթղթի բովանդակությանը:

- Այս պահին փաստաթուղթ ստորագրելու վերաբերյալ որեւէ պայմանավորվածություն չկա։

- Այդ դեպքում ի՞նչ նպատակ է հետապնդում  Փաշինյան-Ալիեւ բրյուսելյան հանդիպումը։

- Էդ մասով ես կարծում եմ՝ ավելի ճիշտ կլինի, որպեսզի Դուք գրավոր հարցնեք, եւ գրավոր պատասխան լինի, բայց այն մասով, որ պետք է փաստաթուղթ ստորագրվի, այդ մասով ես որեւէ նման տեղեկություն չեմ կարող հաստատել։

- Իսկ դեմարկացիայի եւ դելիմիտացիայի փաստաթուղթը, ինչի մասին Նիկոլ Փաշինյանն ասում, թե ռուսներից առաջարկ է ստացել, ստորագրվելո՞ւ է առաջիկայում։

- Էդ գործընթացի հետ կապված որեւէ այց կամ որեւէ հանդիպում նշանակություն չունի։ Դա, ամեն դեպքում, գործընթաց է, որը պետք է իրականացվի, եւ որեւէ հանդիպում լինել կամ չլինելու հարցը դրա վրա ուղղակի ազդեցություն չունի։

- Բրյուսելյան հանդիպման ձեւաչափի, օրակարգի վերաբերյալ որեւէ տեղեկության չե՞ք տիրապետում։

- Քանի որ դա իմ հանդիպումը չէ, ես կոռեկտ եմ համարում, որ էդ հարցերով գրավոր դիմեք ու ստանաք պատասխան, որովհետեւ կոռեկտ չի լինի, որ ես մեկնաբանեմ հանդիպման օրակարգը։

- Երեկվանից մարդիկ կառավարության շենքի դիմաց միտինգ են անում՝ պահանջելով հրապարակել ստորագրվելիք փաստաթղթի բովանդակությունը, ուրեմն չեղած կամ գոյություն չունեցո՞ղ փաստաթղթի մասին են խոսում։

- Ես չգիտեմ՝ ով է միտինգ անում, ինչի համար են միտինգ անում, բայց ես նորից ասում եմ՝ էս պահին էդ հանդիպման հետ կապված փաստաթուղթ չկա։

- Դուք մշտապես պնդել եք, որ միջանցքային տրամաբանությամբ որեւէ քննարկում չկա։ Եթե «տրամաբանությամբ» բառը հանենք, կստացվի՝ միջանցք տրամադրելու հարց չի բանակցվում։

- Հիմա էլ եմ հաստատում եւ վերահաստատում, դա ոչ միայն ես եմ ասել, էլի կողմեր կան, որոնք դրա մասին խոսում են։

- Տեսնում ենք, որ Ադրբեջանի գերնպատակն այս պահին Սյունիքով միջանցք ստանալն է։ Ձեզ նման բան պարտադրո՞ւմ են։

- Ի՞նչ է նշանակում՝ ձեզ պարտադրում են։

- Օրինակ՝ վերջնագիր ներկայացնեն, շանտաժով ճնշեն կամ գուցե գործընկերային մակարդակում առաջարկեն, որ «Խաղաղության համաձայնագրին» եւ ապաշրջափակմանը հասնելու համար պետք է անպայման միջանցք տրամադրել։

- Ես առաջին օրվանից՝ եռակողմ հանդիպման, եւ հիմա էլ ասում եմ եւ վերահաստատում եմ՝ եռակողմ աշխատանքային խումբը գործում է 2020 թ․ նոյեմբերի 9-ի եւ 2021 թ․ հունվարի 11-ի մանդատի շրջանակներում, որոնցում որեւէ խոսք միջանցքի կամ միջանցքային տրամաբանության մասին չկա եւ գոյություն չունի։ Ըստ այդմ՝ որեւէ պարտադրանքի մասին խոսել այն հարթակում, որի մասին Դուք հարց եք տալիս, իմաստ չունի, որովհետեւ չկա նման բան։

- Բայց Ալիեւը, նաեւ Թուրքիայի նախագահը քանիցս ասել են, որ իրենց նպատակը Սյունիքով միջանցք ունենալն է։

- Դե, Դուք հարցնում եք՝ իմ վրա ճնշում կա՞, ես ասում եմ՝ ոչ, չկա։

- Այդ դեպքում ինչպե՞ս հասկանանք Փաշինյանին, երբ ասում է՝ Գորիս-Կապան, հետո էլ՝ Կապան-Ճակատեն ճանապարհը տվեցինք, որպեսզի միջանցք չտանք։ Այսինքն՝ ճանապարհները չտալու այլընտրանքը միջա՞նցքն էր լինելու։

- Ես կարծում եմ, որ էդ տիպի հարցերը, քանի որ պատասխանը պետք է ամբողջական եւ բազմաբաղադրիչ լինի, ես կնախընտրեի, որ գրավոր հարցնեք, որովհետեւ կոնտեքստից դուրս էպիզոդի վերաբերյալ պատասխաններ տալը սխալ կընկալվի, նաեւ՝ Ձեր կողմից։

- Բայց իշխանությունը, հատկապես՝ Նիկոլ Փաշինյանը, բաց, թափանցիկ եւ ազնիվ չի խոսում հանրության հետ։ Էպիզոդիկ ասում է բաներ, որոնք բազմաթիվ հարցեր են առաջացնում։ Եթե միջանցքի հարց չի քննարկվում, ապա ինչո՞ւ եք միջանցք չտալու դիմաց ճանապարհ տալիս։

- Ես չեմ կիսում Ձեր պնդումը։ Դուք ասում եք՝ միջանցքի դիմաց տալ ճանապարհ, մի հատ բացատրեք՝ ի՞նչ եք ասում։

- Չեմ ասում՝ Փաշինյանն է ասում։ Նա կառավարության նիստին հայտարարեց, որ այդ ճանապարհը չտալու գինը լինելու էր միջանցքային տրամաբանությունը, որը, ըստ նրա, անընդունելի է ձեզ համար։

- Ես խնդրում եմ՝ ինձ տվեք հարցեր, որոնք իմ տիրույթում են եւ վերաբերում են իմ անելիքներին ու գործունեությանը։ Մնացած բոլոր դեպքերում դիմեք գրավոր եւ ստացեք պատասխանները։

- Տարօրինակ է, որ այս թեմային ամենամոտ կանգնած պաշտոնյաներն անգամ խուսափում են մեկնաբանել բաներ, որոնք ասել է կառավարության ղեկավարը, եւ կարծես թե չեն ցանկանում պատասխանատվություն ստանձնել նրա ասածների համար․․․

- Ձեր նախորդ եզրահանգումն էլ էր սխալ, որովհետեւ ես նման բան չասացի։ Ես Ձեզ ասացի, որ ես գործում եմ նոյեմբերի 9-ի եւ հունվարի 11-ի մանդատի շրջանակներում։

- Լավ, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ դեմարկացիայի եւ դելիմիտացիայի վերաբերյալ Ռուսաստանից երեք առաջարկ է ստացել, եւ երեքն էլ ընդունելի է ձեզ համար։ Ծանո՞թ եք այդ առաջարկների բովանդակությանը։

- Էդ մանրամասնությամբ ես հիմա չեմ կարող մեկնաբանել։

- Դուք նաեւ ապաշրջափակման հարցերով ձեւավորված եռակողմ հանձնաժողովի անդամ եք, կասե՞ք, թե ուր եք հասել այդ քննարկումներում եւ կարողանո՞ւմ եք ընդհանուր հայտարարի գալ։

- Էս պահին ես չեմ կարող ասել, որ մենք ունենք ընդհանուր հայտարարի եկած իրավիճակ, բայց մենք ունենք մշակված, քննարկված բազմաթիվ տարբերակներ ապաշրջափակման տեխնիկական եւ փորձագիտական մակարդակում՝ ըստ տեխնիկական հնարավորությունների, բայց դեռեւս վերջնական պայմանավորվածություն, թե որոնք են գործելու, այս պահին չունենք։

ՀԳ․ Երեկ ոչ պաշտոնապես տեղեկություն տարածվեց, որ մինչեւ դեկտեմբերի 15-ին Բրյուսել մեկնելը՝ Փաշինյանը նոյեմբերի 26-ին կմեկնի Սոչի եւ այնտեղ Պուտինի ներկայությամբ հանդիպում կունենա Ալիեւի հետ։ Այս տեղեկությունը դեռեւս չեն հաստատել, բայց եթե ճիշտ է, կստացվի՝ Սոչիում կորոշեն, թե Բրյուսելում ինչ կստորագրվի, կամ կստորագրվի՞ որեւէ բան, թե՞ ոչ։ Ինչ վերաբերում է Սյունիքով միջանցքին, ապա, հիշեցնենք, մեկ շաբաթ առաջ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն իրանական «Tasnim» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում չէր հերքել Սյունիքով միջանցք տրամադրելու հավանականությունը՝ նշելով, որ Հայաստանը պատրաստ է գոյություն ունեցող բոլոր ճանապարհները տրամադրել, որպեսզի ե՛ւ Ադրբեջանը, ե՛ւ Թուրքիան երթեւեկելու համար օգտվեն այդ ճանապարհներից: Այսինքն՝ միջանցք չեն տա, բայց ճանապարհ կտրամադրեն։ Նույն բանն ասել էր նաեւ Մհեր Գրիգորյանը՝ հուլիսի 13-ին «Հրապարակին» տված հարցազրույցում, որ միջանցքի հարց՝ ոչ, բայց ճանապարհի հարց քննարկվում է, չի բացառվում՝ հենց Մեղրիով։ Ըստ էության, նույն միջանցքն է լինելու, բայց իրենք անունը դրել են «ճանապարհ», որ մեղմեն «միջանցքային տրամաբանության» վնասակարությունը։

 

IDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice