Մահացել է Կորեայի Հանրապետության նախկին նախագահ Չոն Դու Հվանը
INTERNATIONAL NEWS90 տարեկան հասակում մահացել է Կորեայի Հանրապետության նախկին նախագահ Չոն Դու Հվանը: Այդ մասին հայտնել է Yonhap գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ Չոն Դու Հվանը մահացել է տեղական ժամանակով 8:40-ին (Երեւանի ժամանակով 3:40-ին) Սեուլում գտնվող իր տանը:
Նախկին նախագահը, նշել է գործակալությունը, տառապում էր քրոնիկ հիվանդություններով:
Չոն Դու Հվանն իշխանության գլուխ է անցել 1979 թվականին զինվորական հեղաշրջման հետեւանքով եւ երկիրը կառավարել է մինչեւ 1988 թվականը:
Հետագայում նա դատարանի կողմից դատապարտվել է մահապատժի, սակայն այնուհետեւ դատավճիռը փոխարինել են ցմահ բանտարկությամբ:
Որոշ ժամանակ անց այդ պահին երկրի նախագահ Կիմ Դե Չժունը ներում է շնորհել նրան, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
1
With IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6
2
Unisport Crowned Armenian Futsal Premier League Champion
3
Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026
4
Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank
5
On May 30, "Unisport" will compete for the title of the Armenian champion



