Րաֆֆի Հովհաննիսյանը գնում է կրկին աղոթելու, բայց Միացյալ նահանգներում
BLOGՌոբերտ Մելքոնյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.
<<Նոր Հայաստանի>> մարզային հյուրախաղերի ընթացքում նրանց ունկնդրած <<բազմահազար>> քաղաքացիների <<հիացմունքի, երախտագիտության>> լուրերը հասել է մյուս մարզեր և այնտեղ էլ սրտատրոփ՝ ինչպես Ամանորյա բուդին, խոճկորին ու չիր ու չամիչին, սպասում էին Րաֆֆիին և նրա ժիր ժառանգական <<կամանդին>>:
Սակայն Րաֆֆին ինչպես բնորոշ է իրեն, շատ կանխատեսելի էր ու միօրինակ…Փաստորեն կրկին իշխանափոխությունն ու <<բազմահազարանոց>> մարզային հանդպումները հետաձգվում են՝ այս անգամ Ծննդյան տոների, Ամանորի կապակցությամբ: Րաֆֆի Հովհաննիսյանը գնում է կրկին աղոթելու, բայց Միացյալ նահանգներում, Ծննդյան տոնական սեղանից օգտվելուց առաջ…
<<Նոր Հայաստան>> ճակատի անդամները քննարկում են իրենց պայքարը շարունակել հունվարի կեսերից, քանի որ տոները կխանգարեն նախկինի նման <<լայն թափով>> պայքարել իշխանափոխության համար:
Հետաքրքիրն այն է, որ գյուղերով շրջող փահլևանների ներկայացումներին ավելի շատ մարդ է հավաքվում, քան այս <<Նոր ճակատայինների>> լայն թափով անցկացվող հյուրախաղերին ու անհետաքրքիր, կրկնվող, ոչինչ չասող ելույթներին…Չնայած այն բանին, որ նրանք էլ քաղաքական դաշտի լարախաղացներն են, մի կերպ օրորվում են քաղաքական դաշտում…
Բայց ինչպես իրենք՝ ճակատայիններն են ասում, դադար տեղի չի ունենա, իրենք նոր-նոր տաքանում են պայքարը շարունակելու համար: Ուղղակի ընկերական խորհուրդ տամ՝ դադարեցրեք պայքարը և շարունակեք ամռանը, տաք-տաք, հանգիստ, արևային…Հետո էլի ձեր հերթական ձախողումը կպատճառաբանեք արձակուրդներով…
Զարմանալիորեն լրատվամիջոցները, սոցցանցերի <<սրտացավ>> օգտատերերը մի ամսագրի սովորական նկարի շուրջ գիշատիչների խրախճանք, վայնասուն ու ոռնոց են բարձրացնում, իսկ այս լարախաղաց-փահլևան-միմոսների կապիկություններով, խրթվիլակություններով հրճվում են, խրախուսում ու շախ տալիս:
Աշխարհում, տարածաշրջանում, մեր սահմաններին խիստ լարված, խառնակ իրավիճակ է, սթափվեք, տեղներդ սթրվեք, հիմա ձեր քաղաքական ամբիցիաների ձեռնաշարժությունների ժամանակը չէ…
1
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
2
The international chess tournament supported by IDBank has concluded
3
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
4
AraratBank Announces Change in Executive Leadership
5
Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 Years



