Թուրքիայում կառավարության հրաժարականի պահանջով բողոքի ցույցեր են սկսվել
INTERNATIONAL NEWSՍտամբուլում և Անկարայում բողոքի ցույցեր են սկսվել՝ կառավարության հրաժարականի պահանջով, հայտնում է Sputnik Թուրքիան այսօր՝ նոյեմբերի 23-ին։
Բողոքի ակցիաների պատճառ է դարձել ԱՄՆ դոլարի նկատմամբ թուրքական լիրայի փոխարժեքի արժեզրկումը (նոյեմբերի 23-ի երեկոյան 1 դոլարի դիմաց 13,4 լիրա)։ Հաղորդվում է, որ Անկարայի Չանքայա թաղամասում ցուցարարները դուրս են եկել՝ «Արդարություն և զարգացում կուսակցությունը պետք է հրաժարական տա» կարգախոսով։ Ստամբուլում Թուրքիայի Լեյբորիստական կուսակցության անդամները Կենտրոնական բանկի առջեւ հանդես են եկել մամուլի հայտարարությամբ։ Բողոքի ցույցերին մասնակցել են նաեւ Թուրքիայի կոմունիստական կուսակցության անդամները։ Ոստիկանությունը փակել է Ստամբուլի Թաքսիմ հրապարակը։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
5
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development



