Իշխանությունն Արցախի հարցը երրորդ պլան մղելու օպերացիա է ձեռնարկել․ Տիգրան Աբրահամյան
BLOGԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Իշխանությունն Արցախի հարցը երրորդ պլան մղելու օպերացիա է ձեռնարկել՝ հասարակության ուշադրությունը կենտրոնացրել Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի անվտանգային, ենթակառուցվածքային խնդիրներին, ինչի արդյունքում Արցախի հարցը դուրս է մղվել/մղվում հանրային քննարկումների տիրույթից։
Սա հստակ քաղաքականություն է, որի նպատակն է Արցախի հարցը փակել, «ձեռք քաշել» Արցախի հետ կապված ցանկացած պատասխանատվությունից և պաշտպանել սեփական իշխանությունը հետագայում Արցախի շուրջ տեղի ունենալիք գործընթացների բացասական ազդեցությունից»։
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



