Օդի ջերմաստիճանը կնվազի․ սպասվում են տեղումներ ձյան տեսքով
SOCIETYՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևան քաղաքում՝ նոյեմբերի 24-ին ուշ երեկոյան, 25-26-ին սպասվում է անձրև: Նոյեմբերի 27-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում`
Նոյեմբերի 24-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 25-26-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով, առանձին շրջաններում սպասվում է մառախուղ:
Նոյեմբերի 27-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ արևելյան 2-5մ/վրկ, 24-ի ցերեկը առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-20մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-ի ցերեկը կնվազի 3-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 9-11 աստիճանով:

1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



