ՌԴ փոխվարչապետը Երևանում է. նա Ադրբեջանից ժամանել է Հայաստան
POLITICSՌուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն այս պահին Երևանում է։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` նրան դիմավորել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Փոխվարչապետներն օդանավակայանից ուղևորվել են ՀՀ կառավարության շենք, որտեղ կկայանա Օվերչուկի հանդիպումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Այսօր երեկոյան Օվերրուկը կմեկնի Երևանից։
Հիշեցնենք` մինչ Երևան ժամանելը ՌԴ փոխվարչապետը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն` նրանք մտքեր են փոխանակել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի գործունեության, ինչպես նաև ապագա ծրագրերի վերաբերյալ։ Վստահություն են հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների արագ ապաշրջափակումը կնպաստի տարածաշրջանի կայունությանն ու տնտեսական զարգացմանը։
Նախորդ անգամ Օվերչուկը Բաքու էր մեկնել այս տարվա հուլիսին։ Այն ժամանակ էլ էին քննարկվել ղարաբաղյան եռակողմ աշխատանքային խմբի գործունեության հետ կապված հարցեր։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



