«Հրապարակ».Արտակ Դավթյանի պաշտոնավարման օրերը հաշված են
POLITICSԸստ տեղեկությունների, ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանի պաշտոնավարման օրերը հաշված են, առաջիկայում նա պաշտոնանկ կարվի։ Անգամ հավանական փոխարինողների անուններ են շրջանառվում, ընդհուպ անհավանական թեկնածությունների մասին է խոսվում։ Անգամ մի գեներալի, որը թեեւ իշխանությունների կատաղի քննադատներից է՝ գոնե պատերազմից հետո, սակայն վերջերս դրական արտահայտվեց Սուրեն Պապիկյանի նշանակման վերաբերյալ։
Հայաստանում նման մետամորֆոզները բնական են։ Իսկ Դավթյանի փոփոխությունը, ըստ մեր աղբյուրների, պայմանավորված է զենքի վերաբերյալ հայտնի քրեական գործով, որով արդեն մի քանի ամիս է՝ կալանավորված են նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ու ՊՆ զենքի մատակարար ընկերություններից մեկի տնօրեն Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավիթը։ Մեղադրանք է առաջադրվել նաեւ Դավթյանին։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



