Հաջորդ շաբաթվանից կգործարկվի ԱՄԷ-Իրան-Թուրքիա տարանցիկ միջանցքը
INTERNATIONAL NEWSԻրանի ճանապարհաշինության նախարարության ներկայացուցիչը հայտնել է, որ ԱՄԷ-Իրան-Թուրքիա տարանցիկ միջանցքը պաշտոնապես շահագործման կհանձնվի հաջորդ շաբաթ՝ Էմիրությունների ներկայացուցիչների՝ Թեհրան կատարելիք այցի շրջանակում:
Ինչպես փոխանցւմ է «Մեհր» գործակալությունը, Իրանի տրանսպորտային հարցերով կազմակերպության միջազգային և տարանցիկ տրանսպորտի բյուրոյի տնօրեն Ջավադ Հեդայաթին հաստատել է ԱՄԷ-ի և Թուրքիայի միջև Իրանի տարածքով անցնող նոր տարանցիկ միջանցքի բացումը:
Նրա խոսքով՝ միջանցքի փորձարկումներն անցկացվել են մեկ ամիս առաջ և հաջող են անցել, երբ Էմիրություններից երկու բեռնատար է հասել Թուրքիա:
1
The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGO
2
AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient Equipment
3
Ucom Offers Virtual Cloud Server (VPS) Service
4
Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)
5
Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBank



