Ալեն Սիմոնյանին այսուհետ կսպասարկի 90 մլն դրամ արժողությամբ BMW մակնիշի մեքենա. Կառավարության որոշումը
POLITICSԿառավարության այսօրվա նիստում համաձայնություն տրվեց Ազգային ժողովի առաջարկին, համաձայն որի` Ալեն Սիմոնյանի համար ձեռք կբերվի մարդատար ավտոմեքենա BMW 750Li xDrive LCI դասի, մեկ անձից գնման ընթացակարգով:
Գնման համար կհատկացվի 90 մլն դրամ։
Նախագծում նշված է, որ ՀՀ ԱԺ աշխատակազմի կողմից իրականացվում է Ազգային ժողովի նախագահին սպասարկող (BMW 750Li 2011 թ․ արտադրության) ծառայողական մեքենայի պետական գույքի կառավարման կոմիտեին հանձնելու գործընթացը, քանի որ նշված մեքենայի ընթացիկ տեխնիկական սպասարկումը դարձել է ծախսատար և նրա շահագործման ու պահպանման համար ֆինանսական միջոցների հատկացումները այլևս արդյունավետ և նպատակահարմար չեն։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



