Հայաստանի օդային տարածքով թռիչքներ կատարող ադրբեջանական ավիաընկերությունը պրովոկացիոն հրապարակում է կատարել
SOCIETYԱդրբեջանական օդանավները շարունակում են Հայաստանի օդային տարածքով թռիչքներ իրականացնել Բաքվից դեպի Նախիջեւան։ Ադրբեջանական «AZAL» ավիաընկերությունը սոցցանցերի իր էջում երկնքից արված լուսանկար է հրապարակել, որում պատկերված է Սևանա լիճն ու Արարարատ լեռը:
Լուսանկարին կից արված գրառման մեջ Սևանի փոխարեն օգտագործված է ադրբեջաներեն «Գոյչա» անվանումը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ «ամբողջ Զանգեզուրն իրենց պատմական հողն է, որտեղ իրենք վերադառնալու են»:
«Մեր հայրենի երկիրը Զանգեզուրն է, մեր հայրենի երկիրը՝ Գոյչա (Սևան), Իրևան (Երևան): Մենք, իհարկե, կվերադառնանք», - ասել էր Ալիևը:

1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



