Չինաստանի ուղղակի ներդրումներն Աֆրիկայի երկրներում գերազանցել են 43 մլրդ դոլարը
INTERNATIONAL NEWSԱֆրիկայի պետություններում Չինաստանի ուղղակի ներդրումների ընդհանուր ծավալը 2020 թականի վերջին գերազանցել Է 43 միլիարդ դոլարը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված է ՉԺՀ-ի Պետխորհրդի Մամուլի դիվանատան կողմից նոյեմբերի 26-ին հրապարակված «Չինաստանը եւ Աֆրիկան նոր դարաշրջանում. հավասարների գործընկերություն» սպիտակ գրքում:
Փաստաթղթի համաձայն՝ Չինաստանը մայրցամաքում ստեղծել է ավելի քան 3,5 հազար ընկերություն, իսկ ներդրումների ամենամեծ մասը բաժին է ընկնում մասնավոր ձեռնարկություններին: Ինչպես նշված է սպիտակ գրքում, Չինաստանի ընկերություններն Աֆրիկայում ստեղծել են միլիոնավոր աշխատատեղեր, ըստ որում դրանց հաստիքի ավելի քան 80 տոկոսը կազմում են տեղացի բնակիչները:
Չինացի ներդրողների համար գերակա ուղղություններից մեկը գյուղատնտեսությունն է. 2020 թվականի վերջին Չինաստանի ավելի քան 200 ընկերություններ կատարել են ընդհանուր առմամբ շուրջ 1,11 միլիարդ դոլարի ներդրումներ Աֆրիկայի 35 երկրների ագրոհատվածում: Ինչպես ասված է սպիտակ գրքում, ներկայումս թույատրված Է շուրջ 350 տիպի գյուղատնտեսական արտադրանքի ներմուծում Չինաստան Աֆրիկայից, ինչն օժանդակում է երկկողմ առեւտրի աճին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: