Բաքուն նորից առաջ անցավ Երեւանից
POLITICSHraparak.am-ը գրում է.
Նախօրեին Ռուսաստանի Կեմերովոյի մարզի «Լիստվյաժնայա» ածխահանքում տեղի ունեցած ողբերգական միջադեպի հետեւանքով զոհվել էր 52 մարդ, եւս 49 մարդ գտնվում է հիվանդանոցներում։ Ադրբեջանի նախագահը դեռ երեկ, իսկ ԱԳ նախարարությունը այսօր արդեն հասցրել է ցավակություն հայտնել Ռուսաստանին։
Մարդկայնությունն իր տեղում, բայց պաշտոնական ցավակցությունը նաեւ որոշակի ժեստ է, դիվանագիտական քայլ, հատկապես՝ այսօր Սոչիում կայանալիք եռակողմ հանդիպման ֆոնին։ Թվում է, թե ասվածը «փոքր բան է», բայց «սատանան փոքր բաների մեջ է»։ Բաքուն կրկին առաջ անցավ Երեւանից։ Ու եթե հիմա Երեւանից էլ ցավակցություններ հնչեն՝ արդեն կլինի «գազն անցած հանքային ջուր»։ Ու դեռ որքան է Երեւանը այս փնթի գործելաոճը շարունակելու, հայտնի չէ։
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
“Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBank
3
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
4
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
5
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri



