Հնարավոր է երկրում ռազմական դրություն մտցվի. Ուկրաինայի իշխանությունները պարզաբանել են
INTERNATIONAL NEWSՈւկրաինայի իշխանությունները ռազմական դրություն կմտցնեն միայն լայնամասշտաբ ներխուժման դեպքում, հայտարարել է «Ժողովրդի ծառա» կուսակցությունից Ռադայի պատգամավոր Օլեգ Սեմինսկին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ավելի վաղ Ուկրաինայի Գերագույն ռադայի նախկին պատգամավոր, Արմատական կուսակցության առաջնորդ Օլեգ Լյաշկոն հայտարարել էր, որ, իր տեղեկություններով, Զելենսկին ծրագրում է դեկտեմբերի 1-ից երկրում ռազմական դրություն մտցնել։
Անկախության բոլոր տարիների ընթացքում Ուկրաինայում ռազմական դրություն մտցվել է միայն մեկ անգամ՝ 2018 թվականի նոյեմբերի վերջին` այն բանից հետո, երբ ռուս սահմանապահները Կերչի նեղուցում երեք ուկրաինական նավ կալանեցին, որոնք խախտել էին պետական սահմանը։ Ռազմական դրությունը գործել է միայն տասը շրջաններում 30 օր, որից հետո այն չեղարկվել է։