Ադրբեջանական «SOCAR»-ը Գորիս-Կապան ավտոճանապարհին բենզալցակայան է տեղադրել (տեսանյութ)
VIDEOԱդրբեջանական «SOCAR Petroleum»-ը Գորիս-Կապան ճանապարհին բենզալցակայան է տեղադրել, հայտնում է «Թրենդ» գործակալությունը։
«SOCAR»-ի ներկայացուցիչ Իբրահիմ Ահմեդովը, մասնավորապես, ասել է, որ բենզալցակայանը շահագործման է հանձնվել «Կուբաթլիի շրջանում՝ Գորիս-Ղաֆան» (ադրբեջանական եզրույթ-խմբ․) ճանապարհին։
Ըստ վերջինիս հայտնած տեղեկության՝ «SOCAR»-ն այդպիսի 3 բենզալցակայան տեղադրել է նաև Ադրբեջանի վերահսկողության տակ անցած այլ շրջաններում։
Գորիս-Կապան ավտոճանապարհին շահագործման հանձնված ադրբեջանական բենզալցակայանն ինքնասպասարկման եղանակով է աշխատելու։
Իբրահիմովը նշել է, թե իրենք պայմաններ են ստեղծել՝ բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցներին վառելիքով ապահովելու համար։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



