Մի քանի բառով «Пальмовая ветвь» կոչված հանդիպման մասին․ Վլադիմիր Մարտիրոսյան
BLOGՎլադիմիր Մարտիրոսյանը գրում է․
Մի քանի բառով «Пальмовая ветвь» կոչված հանդիպման մասին:
ՀՀ իշխանությունները ստորագրել են մի փաստաթղթի տակ, ստեղծելով այլևս նախադեպ, որ
Հայաստանի և Ադրբեջանի միջև այլևս չկա Արցախ, ավելին՝ փաստացի գոյություն չունի Ղարաբաղյան հիմնախնդիր:
Բոլոր խնդիրները փաստացի այլևս տեղափոխված են Հայաստան Ադրբեջան հակամարտության դաշտ: Չկա Արցախ:
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման միակ շահագրգիռ կողմը Հայաստանն է, քանի որ փաստացի հրաժարվում է իր տարածքների պաշտպանության անմիջական պարտականությունից՝ գնալով դրանց զիջման, խուսափելով առճակատումից, որից լիուլի օգտվելու են դեռ առաջիկայում:
ՀՀ կորսված տարածքները վերադարձնելու և ռազմագերիներին վերադարձնելու պահանջը դիվանագիտական և ֆորմալ քաղաքական հարթությունից որևէ իրական պահանջատիրական հարթություն չի անցնելու: Չկա Ղարաբաղյան խնդիր, չկան նաև տարածքներ, հետևաբար չկան նաև ռազմագերիներ:
P.S. позитивно = «пальмовая ветвь»: Իսկ իրականում փակված է Արցախյան հիմնախնդիրը, մենք այլևս զբաղվում ենք Սյունյաց հիմնախնդրով:
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



