Մեր հանդիպման լավ արդյունքները սպասեցնել չեն տա. Ալիև
INTERNATIONAL NEWSՍոչիում կայացած բանակցություններից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:
Ալիևն ասել է, որ հայկական կողմից նախադրյալներ է տեսնում տարածաշրջանում իրավիճակն ավելի կանխատեսելի դարձնելու համար:
«Բազմիցս ասել եմ, որ մենք Ադրբեջանում տրամադրված ենք շրջելու Հայաստանի հետ բազամյա դիմակայության էջը, սկսելու նորմալ փոխգործակցության փուլը, և կարծում եմ, որ այս ձևաչափում մենք հասնում ենք մեր նպատակներին»,-ասել է Ալիևը:
Նրա խոսքով՝ «Ադրբեջանի և Ռուսաստանի միջև վստահության փոխհարաբերությունների մակարդակը նպաստում է նրան, որ լուծումներ են գտնվել Հայաստանի հետ ամենազգայուն հարցերի շուրջ»:
«Կարծում եմ, որ մեր հանդիպման ամփոփումը կլինեն լավ արդյունքները, որոնք սպասեցնել չեն տա, և իրավիճակը տարածաշրջանում կլինի ավելի հանգիստ ու կանխատեսելի»: