44-օրյա պատերազմի մասնակիցները անվասայլակով հանդես են եկել սպորտային պարերի աշխարհի առաջնությանը (տեսանյութ)
VIDEO«Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում» բուժում ստացող 44-օրյա պատերազմի մասնակիցները պարային ելույթ են ունեցել սպորտային պարերի՝ երիտասարդների աշխարհի առաջնությանը։
Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տեղադրել եւ կից գրել. «Րոպեներ անց մեր տղաներն իրենց անկրկնելի ու հաղթական պարով ելույթ կունենան սպորտային պարերի՝ երիտասարդների աշխարհի առաջնությանը»։
Ավելի ուշ «Զինվորի տան» ֆեյսբուքյան էջում հրապարակվել է տղաների ելույթի վերջին հատվածը: Հանդիսատեսը ծափերով է արձագանքում անվասայլակին նստած տղաների պարային ելույթին։

1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



