55-ամյա վարորդը Կապան-Քաջարան ճանապարհին բեռնատարով կողաշրջվել է. կա վիրավոր
SOCIETYՃանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ նոյեմբերի 26-ին, Սյունիքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով, գրում է shamshyan.com-ը:
Այդ օրը՝ ժամը 11:00-ի սահմանում, 55-ամյա Վարդան Գևորգյանը իր վարած «SHACMAN» մակնիշի բեռնատարով, Կապան-Քաջարան ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Վթարի հետևանքով վարորդ Վ. Գևորգյանին հրշեջ-փրկարարները դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել օպերատիվորեն ժամանած «Կապան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային. նա տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն:

1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...



