Ավստրիայի նախկին կանցլեր Կուրցը որդի է ունեցել
SOCIETYԱվստրիայի ժողովրդական կուսակցության (ANP) ղեկավար Սեբաստիան Կուրցը, ով նախկինում զբաղեցրել է կանցլերի պաշտոնը, առաջին անգամ հայր է դարձել, հայտնել է ՌԻԱ Նովոստի-ն։
Շաբաթ առավոտյան նա եւ Սյուզաննա Թիրը որդի են ունեցել։ «Այսօր վաղ առավոտյան ես ու Սյուզաննան որդի ունեցանք։ Մենք աներեւակայելի երջանիկ եւ երախտապարտ ենք», - գրել է Կուրցը Twitter-ում։
Նրա խոսքով՝ երեխայի եւ մոր ինքնազգացողությունը լավ է: Նախկին կանցլերը շնորհակալություն է հայտնել ծննդատան աշխատակիցներին աշխատանքի համար։
Կուրցն այս մասին հուլիսի կեսերին էր հայտարարել:
Նա ու Սյուզաննան երկար տարիներ է՝ միասին են, սակայն դեռ չեն գրանցել իրենց հարաբերությունները։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...



