Պերուում հայտնաբերվել է առնվազն 800 տարեկան մումիա
CULTUREՓորձագետների խումբը հայտնաբերել է առնվազն 800 տարեկան մումիա Պերուի կենտրոնական ափում, հաղորդում է Reuters-ը:
Մումիայի մնացորդները պատկանել են մարդուն այն մշակույթից, որը զարգացել է հարավամերիկյան երկրի ափամերձ շրջանների եւ լեռների միջեւ: Հնագետ Փիթեր Վան Դելան Լունի խոսքով՝ մումիան, որի սեռը հայտնի չէ, հայտնաբերվել է Լիմայի շրջանում:
«Մումիայի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ ամբողջ մարմինը կապված էր պարաններով, իսկ դեմքը՝ ծածկված ձեռքերով, ինչը կլիներ տեղի հուղարկավորման ծիսակարգի մաս»,-ասել է Վան Դալեն Լունան Սան Մարկոսի պետական համալսարանից:
Մումիան հայտնաբերվել է Լիմա քաղաքի արվարձանում ստորգետնյա շինության ներսում: Հնագետի խոսքով՝ եղել են նվիրատվություններ, այդ թվում՝ խեցեղեն, բանջարեղենի մնացորդներ եւ աշխատանքի քարե գործիքներ:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



