92-ամյա թոշակառուն տանը նստած վրաերթի է ենթարկվել
SOCIETYԱնգլիական Բոլթոն քաղաքում մեքենան մխրճվել է 92-ամյա թոշակառուի տուն և ծանր վիրավորել նրան։ Այս մասին հայտնում է Manchester Evening News-ը։
Կիրակի՝ նոյեմբերի 28-ի առավոտյան կինը, ում անունը չի հաղորդվում, տանը նստած է եղել։ Ինչ-որ պահի նրան անսպասելի վրաերթի է ենթարկել BMW մակնիշի ավտոմեքենան, որը բախվել է տան պատին։
Թոշակառուն ստացել է ոտքի ծանր վնասվածքներ և շտապ տեղափոխվել հիվանդանոց։ Մեքենայի վարորդը՝ 39-ամյա բրիտանացին, գլխի վնասվածք է ստացել, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Տղամարդը ձերբակալվել է հարձակման և վտանգավոր վարելու հետևանքով ծանր վնասվածք պատճառելու կասկածանքով։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



