ՄԻԵԴ-ը մինչև դեկտեմբերի 1-ը ժամանակ է տվել Բաքվին
INTERNATIONAL NEWSՄարդու իրավունքների Եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) մինչև դեկտեմբերի 1-ը ժամանակ է տրամադրել պաշտոնական Բաքվին՝ տեղեկություններ տրամադրելու նոյեմբերի 16-ից Սյունիքի մարզի սահմանային հատվածից գերեվարված զինծառայողների վերաբերյալ։
Գերեվարված զինվորներից մեկին Ադրբեջանը օրերս էր վերադարձրել։ Հայկական կողմի տվյալներով` արյունալի մարտերից հետո ևս 31 զինծառայող ադրբեջանական գերության մեջ է։
Ստրասբուրգ դիմումներ ուղարկել էին ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության ներկայացուցչի գրասենյակը, ինչպես նաև իրավապաշտպաններ Սիրանուշ Սահակյանը և Արտակ Զեյնալյանը։ Նրանք միջազգային դատարանին խնդրել էին հրատապ միջոցներ կիրառել, որպեսզի Բաքուն տեղեկություն տրամադրի այս նոր գերիների մասին, ինչպես նաև ապահովի նրանք կյանքի իրավունքը:
1
With IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6
2
Unisport Crowned Armenian Futsal Premier League Champion
3
Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026
4
Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank
5
On May 30, "Unisport" will compete for the title of the Armenian champion



