Yerevan, 07.December.2025,
00
:
00
BREAKING


«Դասականը պետք է միշտ լինի թատրոնում, բայց պետք է գա նաև նոր միտքը»․ «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը 156 տարվա պատմություն ունի: «Այն ունի հարուստ և հզոր ավանդույթներ: Այստեղ ստեղծագործել են Վարդան Աճեմյանը, Գրիգոր Մկրտչյանը, Երվանդ Ղազանչյանը, Հակոբ Ղազանչյանը, Խորեն Աբրահամյանը, Ալբերտ Մկրտչյանը, Նիկոլայ Ծատուրյանը, և այսօր պետք է կարողանաս նման մեծ արվեստագետների աշխատանքը շարունակել, պահպանել ունեցած ավանդույթները և կառուցել նորը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը:

Նշում է՝ թատրոնն այսօր կարողանում է իր աշխատանքով մրցակցել մայրաքաղաքի բոլոր թատրոնների հետ: «Վերջին տասը տարվա ընթացքում չկա մի ամիս, որ թատրոնը հյուրախաղերով հանդես չգա մայրաքաղաքում և մարզերում, խոսքը ոչ թե մեկ, այլ մի քանի ներկայացումների մասին է: Վերջին 3-4 տարվա ընթացքում թատրոնը կարողացավ ընդլայնել իր հյուրախաղերը՝ ընդհուպ մինչև ԱՄՆ, Լիբանան և այլուր: Թատրոնն առաջիններից էր, որ որոշեց՝ պետք է ունենալ մենեջմենթի դպրոց: Պրոդյուսեր երևույթը մտավ թատրոն, և կարողացան ճիշտ համագործակցել պրոդյուսերը և թատրոնի գեղղեկավարը, կարևորվեց թատրոնը փիառի: Շատ կարևոր է, այն էլ հիմա՝ 21-րդ դարում, հասարակությանը ճիշտ ներկայացնել թատրոնի աշխատանքը: Մեծ թիմ ստեղծվեց՝ հասարակության հետ կապերի պատասխանատու, որն առաջ չի եղել, դիզայներ, ռեժիսոր, որը նկարում է ներկայացման մասին պատմող ֆիլմ, պրոդյուսեր, ունեցանք պաշտոնական կայք և այլն: Սրա հիմքերը ես չեմ դրել, բայց փորձում եմ շարունակել:

Հիմա ներկայացումների գեղարվեստական որակի մասին: Մի քանի տարի առաջ որոշվեց հետևյալը՝ թատրոնը չունի ռեժիսոր, այստեղ հրավիրվում են տարբեր ռեժիսորներ, պարտադիր չէ, որ թատրոնի գեղղեկավարը միշտ ինքն անի բեմադրություններ: Մոտ տասը տարի է՝ Գյումրու թատրոնը հրավիրում է Հայաստանի լավագույն ռեժիսորներին, դերասաններին: Սա շատ կարևոր է մեզ համար, քանի որ լինում են գեղարվեստական տարբեր ճաշակներ և մոտեցումներ՝ Արթուր Սահակյան, Հրաչյա Ղազարյան, Հրաչ Քեշիշյան, Նիկոլայ Ծատուրյան և այլք, նրանց կողքին երիտասարդներն են, որոնք ևս տարբեր բեմադրություններ են անում: Մի կարևոր բան ևս: Կարծում եմ՝ առաջիններից մեկն էինք, թատրոնի համար հատուկ պիես գրվեց, սկսեցինք աշխատել ժամանակակից դրամատուրգների հետ: Աշխատեցինք Անահիտ Աղասարյանի հետ, գրեցինք «Հարսանիք թիկունքում» պիեսը, բեմադրեցինք այն: Այդ ներկայացման ծնունդը ժամանակի պահանջ էր, գաղտնիք չէ, թե այն ինչ պատմություն ունեցավ, հետագայում նաև ֆիլմ նկարահանվեց: Հասկացանք, որ շատ կարևոր է, երբ աշխատում ես դրամատուրգի հետ, և պիեսը ծնվում է թատրոնում»,-նշում է մեր զրուցակիցը:

Ասում է՝ հետագա քայլերն արդեն երիտասարդ դրամատուրգներին թատրոնի աշխատանքների մեջ ներգրավելն էր: «Ծնունդով գյումրեցի դրամատուրգ Վազգեն Զաքարյանը պիեսներ գրեց, և սկսեցինք բեմադրել, երիտասարդ ռեժիսոր Տաթև Ժաքյանը բեմադրում է նոր պիես, որը գրել է երիտասարդ դրամատուրգ Մարիա Ակոպովան: Արդյունքում՝ ունենք կոլեկտիվ աշխատանք և պիեսներ, որոնք ժամանակի պահանջն ունեն: Դասականը պետք է միշտ լինի թատրոնում, բայց պետք է գա նաև նոր միտքը: Այսօրվա երիտասարդները շատ հետաքրքիր են մտածում»,-ընդգծում է Հարությունյանը:

Հիշեցնում է՝ թատրոնի 150-ամյակի կապակցությամբ իրենց ուժերով ստեղծվեց «Մհեր Մկրտչյան» փոքր բեմը:«Բացի նրանից, որ թատրոնն ունի մեծ դահլիճ, ունի նաև էքսպերիմենտալ բեմ, որտեղ բեմադրվում են միայն նորարարական պիեսներ, հիմնականում ստեղծագործում են երիտասարդները: Մեր այս ներկայացումները մասնակցել են բազում փառատոնների»,-հավելում է թատրոնի տնօրենը: Փաստորեն, թատրոնում սերնդափոխությունը բավականին հետաքրքիր ձևով է տեղի ունենում: «Կարծում եմ՝ այն սահուն է եղել, քանի որ ունեցել են շատ առողջ դատողությամբ մեծեր: Երիտասարդ տարիքում դարձա թատրոնի գլխավոր ռեժիսոր, հետո գեղղեկավար: Իմ կողքին եղել է Նիկոլայ Ծատուրյանը, և ինքն իր ցանկությամբ առաջարկել է, որ իրեն փոխարինեմ ես: Նա այսօր էլ թատրոնում է, գեղարվեստական խորհրդատուն է: Բնական է՝ երբ տեսնում ես նման մոտեցում մեծերի կողմից, չես կարող այլ կերպ վարվել: Ինձ համար կարևոր է, որ երիտասարդները լինեն թատրոնում: Ուսումը կարևոր է, բայց կարևոր է տեսական գիտելիքները գործնականում կիրառելը»,- ընդգծում է թատրոնի գեղղեկավարը:

Իսկ զրույցի վերջում՝ ավանդական հարց խնդիրների մասին: «Գեղարվեստական տեսանկյունից ինքներս ենք մեզ համար խնդիրներ ստեղծում: Ինչ վերաբերում է վարչարարությանը... Լինելով պետական թատրոն, ֆինանսավորվելով պետության կողմից՝ ինքդ պիտի կարողանաս շատ հարցեր լուծել: 2019 թ.-ից թատրոնի ամբողջ բեմահարթակն ու գորգածածկը փոխվեց, թատրոնը վերանորոգվեց: Բայց կան խնդիրներ, որոնք ինքնուրույն լուծել չես կարող: Լուսային ու հնչյունային համակարգը հին է, նոր տեխնիկայի անհրաժեշտություն կա: 21-րդ դարում չես կարող հին լուսարձակներով ներկայացում բեմադրել, զարմացնել հատկապես պատանիներին: Այս խնդիրն առանց պետական աջակցության լուծել չենք կարող: Տանիքի նորոգման խնդիր կա, ունենք բեմական հին սարքավորումներ, որոնք խաթարվել են, իրենց «դարն ապրել»:

Որքան էլ տարաբնույթ հարցերը փորձում ենք ինքնուրույն լուծել, բայց պետության աջակցությունը շատ կարևոր է»,-եզրափակում է Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն և գեղղեկավար Լյուդվիգ Հարությունյանը՝ հրավիրելով դեկտեմբերի 10-ին ներկա գտնվել «Մաուգլի» մեծամասշտաբ ներկայացման պրեմիերային:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

AraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnershipTeam Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Issues the First in Armenia Perpetual Bonds Team Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia AraratBank Joins Armenia's New Greening Initiative: 100 Hectares of New Forest within Three YearsApply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMDEuromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row S&P Global Ratings has assigned IDBank CJSC a long-term rating of “BB-” and a short-term rating of “B” with a “stable” prospectAn unprecedented Evening for the Armenian Fashion and Hospitality Industry: World-Renowned Dress Designer Jacob Meyer Presents His Masterpieces at the ONE&ONLY Antigravity Theatre in The Dvin HotelA Brand-New Section on Idram&IDBankSeveral real and profitable offers ahead of Black Friday: IDBank and IdramAraratBank Joins Social Impact Award 2025 Summit in LjubljanaIDBank issued the 1st tranche of bonds of 2026Ucom Supports the Development of Space Engineering in Armenia Prioritizing Information Security: IDBank and Idram Support APOCALYPSE CTF 2025IDBank's Representative, Innesa Amirbekyan Appointed Co-Chair of the ICC Banking Commission Task Force on GuaranteesUcom General Director Ralph Yirikian Awards Certificates to Participants of Cybersecurity Training Course Acba and Proparco mark one year of partnership, strengthening rural financing and Armenias’s economic resilienceAraratBank and Arca's joint campaign has endedIDBank: A Pioneer of Digital Banking and Innovation in ArmeniaGRAWE Group and C-Quadrat Investment Group have announced plans to acquire 100% of LIGA Insurance Company in Armenia Ucom Supports the Annual “Capture the Flag 2025” Cybersecurity Competition Financially Literate with Idram and IDBank: Next Stop – Nairi CampIdram received a permit to establish and operate the Armenian payment and settlement QR system IdramNetUcom Completes the Deployment of its 5G Network Across All Cities of Armenia Firebird, Inc. Secures U.S. Export License and Announces Dell Technologies as a Technology Partner, Establishing Major Milestones in Armenia’s AI and Digital FutureIDBank Receives Permission to Open a Representative Office in the United StatesRoboTon 2025 Competition Held with Idram’s Sponsorship“Armenian potential in Spain: Arman Mayilyan as a guest on the ‘Armenian Diaspora Communities’ program.” Final Results of the 20th Annual International Microelectronics Olympiad AnnouncedUnibank's VISA DIGITAL cards are now free Arca National Payment System, Bank of Georgia and Ameriabank Signed a Memorandum of UnderstandingIdram has been awarded the prestigious “Beyond Payments Awards” by Ant InternationalSTEM Acceleration Award 2025 Held with Idram’s SupportSolar Power is Generated in Kechut Community Through the Efforts of Ucom and SunChild Idram Announces Partnership with WeChat PayAraratBank: Transfer Your Mortgage Loan and Repay It on Attractive Terms: JOIN US“The Power of One Dram” as the Main Supporter of the National Hackathon AI4Biodiversity: AI Solutions for NatureSpeed-Mentoring Event Accelerates Green Innovations within the Ucom Fellowship Program Ucom Supports the Development of High-Tech Education in Armenia Dalan Technopark announces its first bond issuance. Placement Partner is Cube InvestIdram Junior Participants Receive Prizes: The First Junius Financial Literacy Competition ConcludesLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future Foundation5,312,038 AMD for “Symphonic Forest”: the November beneficiary is AI4Biodiversity: AI Solutions for Nature, a national hackathonUcom’s Green Initiative Reaches Urtsadzor AraratBank Honoured with STP Award by Commerzbank AG Compelling Business Loan Offer from AraratBank: JOIN US AraratBank – Title Sponsor of Urartu Football Club