Ստամբուլի օդանավակայանում պայթյունից տուժածներից մեկը մահացել է
INTERNATIONAL NEWSՍտամբուլում` Սաբիհա Գյոկչենի օդանավակայանում, դեկտեմբերի 23-ի գիշերը` 02:05-ին, որոտացած պայթյունից տուժածներից մեկը մահացել է: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Անադոլու» գործակալությունը: Մյուս տուժածը հիվանդանոցում է:
Պայթյունի առնչությամբ քննվում են բոլոր վարկածները, չի բացառվում ահաբեկչության հնարավորությունը: Անվտանգության խիստ միջոցառումներ են ձեռնարկվել: Դեպքի վայրում աշխատում են ոստիկանության ուժերը, ժամանել է ոստիկանական ուղղաթիռ: Եվս մեկ ուղղաթիռ Աթաթուրքի անվան օդանավակայան է ուղարկվել:
Մասնագետներն ստուգում են դեպքի վայրում պայթուցիկների առկայության հնարավորությունը: Ստուգումներ են անցկացվում նաև մի քանի ինքնաթիռներում, որոնք գտնվում են կայանատեղիում:
Իշխանություններն ահաբեկչության վարկածը դեռևս չեն հաստատում: Ստամբուլի նահանգապետ Վասիփ Շահինը նշել է, որ պայթյունը որոտացել է «դեռևս չպարզված հանգամանքներում»: Արտակարգ իրավիճակի վայրում ուղևորներ չեն եղել: Օդանավակայանի աշխատանքը շարունակվում է սովորական ռեժիմով:



