Եվրոպայում գազի գինը գերազանցել է հազար խորանարդ մետրի համար 1140 դոլարը
ECONOMICSԵվրոպայում գազի գինը նոյեմբերի 30-ին սակարկությունների բացմանը բարձրացել է հազար խորանարդ մետրի համար 1 140 դոլարից, վկայում են ICE սակարանի տվյալները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Նիդեռլանդների TTF հաբում հունվարի ապառնագրի գինն աճել Է հազար խորանարդ մետրի համար մինչեւ 1146 դոլար:
Եվրոպայում գազի արժեքի ընդհանուր աճը նախօրյակին փակման գնի համեմատությամբ կազմում է շուրջ 5 տոկոս: Նախօրյակին «Գազպրոմի» դեպարտամենտի պետ Ալեքսանդր Իվաննիկովը հայտնել է, որ մայր ըներությունն առաջիկա ամիսներին Եվրոպայում գազի գնի նկատելի նվազում չի սպասում, բայց դրա արժեքը հազար խորանարդ մետի համար շուրջ 1 000 դոլարի մակարդակում կայուն չէ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



