Հայ տղամարդը 1 մլն դոլար դոլար է շահել Դուբայի օդանավակայանում
POLITICSԱՄԷ-ում բնակվող գործարար Աբրահամ Մելքոնյանը Դուբայի միջազգային օդանավակայանում շահել է 1 մլն դոլար, հաղորդում է Rusarminfo.ru-ն։
50-ամյա հայ գործարարը դարձել է առաջին հայը, ով հաղթել է «Հազարամյակի միլիոնատերեր» սերիայում:
Ըստ «Zawya» լրատվական պորտալի՝ խաղարկությունը տեղի է ունեցել 2021 թվականի նոյեմբերի 30-ին։ Մելքոնյանը հաղթող տոմսը ձեռք է բերել նոյեմբերի 18-ին։
Մելքոնյանը 32 տարի ապրում է Դուբայում և խաղարկությունների մշտական մասնակիցն է։ Նա նախկինում շահել է BMW մակնիշի ավտոմեքենա։
Ձեռնարկատերը երեք երեխաների հայր է և ծանր տեխնիկայի բիզնես է վարում Դուբայում և Շարջայում:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



