Ուկրաինայի կողմից ագրեսիայի դեպքում Բելառուսը կկանգնի Ռուսաստանի կողքին. Լուկաշենկո
INTERNATIONAL NEWSԵթե Ռուսաստանը հայտնվի Ուկրաինայի ագրեսիայի առաջ, ապա Մինսկը կկանգնի Մոսկվայի կողքին: «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտնել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
«Եթե մենք, Աստված չանի, հայտնվենք, եթե Ռուսաստանը հայտնվի Ուկրաինայի կողմից անձազերծված ագրեսիայի առաջ, մենք սերտ կապով՝ տնտեսական, իրավական, քաղաքական առումով Ռուսաստանի կողքին կլինենք: Դա կարևորն է»,- ասել է Լուկաշենկոն:
Վերջինս ընդգծել է, որ երբեք չի լինի «ազգայնական մոլուցքի կողքին, որն այսօր տեղի է ունենում Ուկրաինայում»: «Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի Ուկրաինան դառնա մերը: Այն մերն է, այնտեղ մեր ժողովուրդն է: Դրանզ հուզումներ չեն, դա իմ հստակ համոզմունքն է»,- ընդգծել է բելառուս առաջնորդը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
5
«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scams



