Նշվել են «օմիկրոն» շտամի նոր ախտանշանները
SOCIETYՀարավաֆրիկյան Հանրապետությունից բժիշկ Ունբեն Պիլլեյը պատմել Է կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով ախտահարվածների մոտ ախտանշանների մասին: Նրա խոսքը մեջբերում Է Bloomberg գործակալությունը։
Մասնավորապես, բժիշկը հայտարարել Է, որ հիվանդությունն առայժմ դրսեւորվում Է շատ թեթեւ ձեւով, բայց որեւէ պնդում անելը դեռ վաղ Է: «Մենք տեսել ենք հիվանդներ գրիպի ախտանշաններով, չոր հազով, տենդով, գիշերային քրտնարտադրությամբ եւ մարմնի կոտրատվածությամբ: Ես կարծում եմ, որ դա վերաբերում Է COVID-19-ի մյուս բոլոր ալիքներին, որոնք մենք տեսել ենք»,-պատմել Է Պիլեյը:
Ավելի վաղ ՀԱՀ-ի մեդաասոցիացիան որպես գլխավոր ախտանշան նշել Է ուժեղ հոգնածությունը: Դրա հետ մեկտեղ հիվանդացածներից ոչ մեկի մոտ չի դիտվել համի եւ հոտառության կորուստ։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



