Որն է եղել երեկ «Աստղիկ» բժշկական կենտրոնից նետված տղամարդու ինքնասպանության պատճառը. Նա հիվանդասենյակում կնոջ հետ է եղել
SOCIETYԵրեկ՝ նոյեմբերի 29-ին, ինքնասպանության դեպք է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 20:50-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «Աստղիկ» բժշկական կենտրոնի բակում տղամարդու դի կա:
«Հայկական ժամանակի» տեղեկություններով՝ իրեն նետած քաղաքացին նոյեմբերի 22-ից ստացիոնար բուժման մեջ է գտնվել «Աստղիկ» բժշկական կենտրոնում։ Ուռուցք է ունեցել, վիրահատել են, երկու օրից պիտի դուրս գրվեր:
Դեպքի պահին կինը նրա կողքին է եղել, սակայն գործողությունն այնքան արագ է կատարվել, որ չի հասցրել կանխել: Տղամարդն անակնկալ կերպով վեր է կացել ու պատուհանից նետվել:
Ավելի ուշ ՀՀ ոստիկանությունից մեզ փոխանցեցին՝ դեպքի առթիվ նշանակված է դատաբժշկական փորձաքննություն, հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



