Պեսկովը հայտնել է՝ ինչի մասին կարող են առաջիկայում խոսել Պուտինն ու Էրդողանը
INTERNATIONAL NEWSՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը թուրք գործընկերոջ՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ կքննարկի Ուկրաինայի հարավ-արևելքում տիրող իրավիճակը: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Եթե այդ թեմային անդրադարձ արվի Թուրքիայի նախագահի կողմից, ապա այո»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով համապատասխան հարցին:
Վերջինս հավելել է, որ եթե Էրդողանն օգտվի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զեկենսկիի վրա իր ազդեցությունից Դոնբասում իրավիճակի կարգավորման համար, ապա դա միայն կարելի է ողջունել:
Հիշեցնենք, որ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ Թուրքիան կարող է միջնորդ հանդիսանալ Ուրաինայի և Ռուսաստանի միջև:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
5
«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scams



