Ստոլտենբերգը խոսել է ՆԱՏՕ-ի քայլերի մասին Մոսկվայի կողմից Ուկրաինա «ներխուժման» դեպքում
INTERNATIONAL NEWSՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը, պատասխանելով հարցին ՌԴ-ի՝ Ուկրաինա հնարավոր «ռազմական ներխուժման» մասին հարցին, հայտարարել է, որ Կիևն ընդգրկված չէ դաշինքի կազմում, ինչը նշանակում է, որ «անվտանգության նույնպիսի երաշխիքներ չունի, ինչպես իր անդամները, որոնք պարտավոր են պաշտպանել միամյանց, եթե հարձակում տեղի ունենա նրանցից մեկի նկատմամբ»:
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ամերիկյան աղբյուրին, Ստոլտենբերգը միևնույն ժամանակ կարծիք է հայտնել, որ Ուկրաինան Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ դառնալու հնարավորություն ունի:
Կիևն ու արևմտյան երկրները վերջերս պարբերաբար մտահոգություն են հայտնում Ուկրաինայի հետ սահմանի մոտակայքում ռուսական զորքերի տեղակայման առնչությամբ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
5
«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scams



