Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում անկայուն է, խրախուսում ենք վերջնական կարգավորման հասնելուն ուղղված աշխատանքները՝ միջազգային իրավունքի շրջանակում. Իսպանիայի ԱԳ նախարար
VIDEOԻսպանիայի ԱԳ նախարար Խոսե Մանուել Ալբարեսը, ելույթ ունենալով ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստում, անդրադարձել է ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը՝ ընդգծելով նաև հումանիտար հարցերի լուծման կարևորությունը:
«Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում մտահոգիչ կերպով անկայուն է, սակայն շփումների վերականգնումը հուսադրող է: Խրախուսում ենք միջազգային իրավունքի շրջանակում վերջնական կարգավորման հասնելուն ուղղված աշխատանքները: Աջակցում ենք Մինսկի խմբի և համանախագահների աշխատանքին, ընդգծում ենք հումանիտար հարցերին հրատապ արձագանքելու կարևորությունը»,- նշել է իսպանացի դիվանագետը:
Իսպանացի նախարարն ընդծել է, որ ԵԱՀԿ-ն պետք է պահպանի և զարգացնի իր անվտանգության ենթակառուցվածքներն ու համակարգերը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



