Ինչո՞ւ Շուշան Պետրոսյանը ներկա չի գտնվել Հայկոյի հոգեհանգստին. ի՞նչ է Հայկոն ասել նրան իրենց վերջին խոսակցության ժամանակ (տեսանյութ)
LIFEԵրգչուհի, նախկինում պատգամավոր Շուշան Պետրոսյանը Areg TV-ի «Տեսլական» հաղորդման շրջանակներում խոսել է Հայկոյի կորստի մասին, գրում է Starnews-ը:
Շուշանը խոստովանել է, որ չի մասնակցել Հայկոյի ոչ հոգեհանգստին, ոչ էլ հուղարկավորության արարողությանը: Ըստ Շուշանի՝ ինքը պարզապես չէր կարող տեսնել Հայկոյին այդպես, նրա խոսքով՝ իրեն այսպես ավելի հեշտ է, պատկերացնել, որ պարզապես ինքը և Հայկոն չեն հանդիպում:
Շուշանը պատմել է նաև իրենց վերջին խոսակցության մասին: Շուշանի խոսքով՝ դա տեղի է ունեցել սեպտեմբերին՝ Հայկոյի մահից առաջ: Երգչուհին պատմել է, որ երկար զրուցել են, կատակել և խոստացել, որ կհանդիպեն, սակայն հանդիպումն այդպես էլ տեղի չէր ունեցել:
Շուշանը նաև անկեղծացել է՝ ասելով, որ երբ Հայկոն արդեն հիվանդանոցում էր, նրան նամակներ էր գրում` մտածելով, որ, միևնույն է, նա կկարդա:
«Գրում էի, որ եթե մեռնես, քեզ գալու եմ խայտառակ անեմ»,- պատմել է երգչուհին: