Իրավիճակն անկայուն է. նախարարը հայտարարություն է տարածել
POLITICSԻսպանիայի ԱԳ նախարար Խոսե Մանուել Ալբարեսը ելույթ է ունեցել ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստում, որտեղ անդրադարձել է ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը:
Նա ընդգծել է հումանիտար հարցերի լուծման կարևորությունը՝ ասելով. ՛՛Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում մտահոգիչ կերպով անկայուն է, սակայն շփումների վերականգնումը հուսադրող է: Խրախուսում ենք միջազգային իրավունքի շրջանակում վերջնական կարգավորման հասնելուն ուղղված աշխատանքները: Աջակցում ենք Մինսկի խմբի և համանախագահների աշխատանքին, ընդգծում ենք հումանիտար հարցերին հրատապ արձագանքելու կարևորությունը՛՛:
Ալբարեսի խոսքով՝ ԵԱՀԿ-ն պետք է պահպանի և զարգացնի իր անվտանգության ենթակառուցվածքներն ու համակարգերը:
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
“Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBank
3
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
4
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
5
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri



