Աստված քեզ ու բոլոր ննջեցյալ ծնողների հոգիներին փրկություն տա. Արմեն Աշոտյան
BLOGՏանջալից ու երկար 40 օր, որոնցում քեզ գտնելը հեշտ էր՝ դեռեւս թարմ հիշողությունների, իրականությունը մերժելու, չամոքվող ցավի ապրեցնող ծալքերի, հանցավոր վստահության եւ անսահման քրիստոնեական հավատքի աղոթքների մեջ։
Դժվար է հետո՝ ապրել ոչերկրային հանդիպման հույսով, մեծ ընտանիքի կենցաղում քո գոյության անառկելի ապացույցներով, քո ֆիզիկական ներկայության մաշվող թարմությամբ, քեզանով եւ առանց քեզ։
Օր, ժամ ու վայր եմ փնտրում բարձրաձայն ողբալու համար քո բացակայայությունը։ Արտոնություն, որ, ավաղ, չունեմ։
Խոնարհվում եմ եւ շնորկակալ եմ։ Սիրում եմ եւ արժանի չեմ քեզ՝ մեծամիտս եւ նվաստս, անկատարս եւ կախյալս, նվիրվածս եւ հանրայինս….
Աստված քեզ ու բոլոր ննջեցյալ ծնողների հոգիներին փրկություն տա։
Ցավդ տանեմ։ Մահդ տանեմ։ Կյանքիդ մեռնեմ…

1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



