Ռոնալդուն հատեց 800 գոլի շեմն իր կարիերայում
SPORT«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ԱՊԼ-ի 14-րդ տուրի՝ «Արսենալի» դեմ խաղում դարձել է գոլի հեղինակ։
Ռոնալդուն խաղի 52-րդ րոպեին գրավեց մրցակցի դարպասը։ Ռոնալդուի համար այս գնդակը դարձավ 800-րդը կարիերայում։ Նա այս խաղում դարձավ ևս մեկ գոլի հեղինակ։
Ընթացիկ մրցաշրջանում պորտուգալացին բոլոր մրցաշարերում խփել է 45 գոլ, իսկ ընդհանուր առմամբ Պրեմիեր լիգայում այժմ ունի 90 գոլ իր ակտիվում։
Պորտուգալացին մրցակիցների դարպասն ուղարկել է 450 գնդակ՝ խաղալով «Ռեալում», 130՝ «Մանչեսթեր Յունայթեդում», 101՝ «Յուվենտուսում», 5՝ «Սպորտինգոիմ» և 115՝ ազգային հավաքականի կազմում։
ԱՊԼ առաջիկա տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ կհանդիպի «Քրիսթալ Փելասի» հետ։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



