Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Վանո Սիրադեղյանի դստեր հետ
POLITICSՀանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում հանդիպում է ունեցել գրող, պետական գործիչ Վանո Սիրադեղյանի դստեր՝ Արփի Սիրադեղյանի հետ:
Հիշեցնենք, որ Վանո Սիրադեղյանը մահացել է հոկտեմբերի 15-ին 75 տարեկան հասակում, մահվան հանգամանքները հայտնի չեն։
Ստեղծվել է պետական գործիչ, գրող Վանո Սիրադեղյանի թաղման հանձնաժողով, որի որոշմամբ Վանո Սիրադեղյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին՝ 17:00-ից 21:00-ն՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
Պետական գործչի հուղարկավորությունը նախատեսվում է նրա հայրենի Կոթի գյուղում՝ ժամը 12:00-ին:
Սգո թափորն Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մոտից կշարժվի Կոթի՝ դեկտեմբերի 4-ին՝ առավոտյան 8:00-ին:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



