Yerevan, 07.October.2026,
00
:
00
BREAKING


«Իշխանությունների քաղաքական շահերը չեն համընկնում մեր պետության ու ժողովրդի շահերի հետ»․ «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Անցած տարվա նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն խայտառակ հայտարարության ստորագրումից հետո էական ոչինչ չի փոխվել: Ադրբեջանը քայլ առ քայլ իր քաղաքական օրակարգն է առաջ տանում, իսկ Հայաստանը քայլ առ քայլ հետ է քաշվում՝ զիջելով Ադրբեջանին այն տարածքներն ու կոմունիկացիաները, որոնք նշված չեն ոչ մի պայմանագրով: Եվ պարզապես հայտարարվում է, որ ինչ-որ բանավոր համաձայնագրեր կամ պայմանավորվածություններ են եղել:

«Փաստի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, էներգետիկ աշխարհաքաղաքականության մասնագետ Արմեն Մանվելյանը: Սոչիում, նաև վերջին շրջանում հնչած այլ հայտարարությունները՝ կապված սահմանագծման, սահմանազատման, ինչպես նաև ապաշրջափակման գործընթացի հետ, ըստ Ա. Մանվել յանի, մեկ իրողության մասին են փաստում. «Այդ ամենը վկայում է, որ մինչ այս առկա օրակարգերից չեն շեղվում: Մինչդեռ, տարանջատելով Հայաստան պետությունը և ՀՀ գործող իշխանություններին, պետք է արձանագրենք, որ այդ օրակարգերը Հայաստանին ու հայ ժողովրդին ձեռնտու չեն: Դրանք ՀՀ ինքնիշխանության նվազման և, մեծ հաշվով, կործանման տանող քաղաքական օրակարգեր են»:

Այս համատեքստում նա մասնավորապես շեշտեց Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից առաջ քաշվող «միջանցքի» հարցը. «Մինչդեռ ՀՀ իշխանություններն առաջ են քաշում խաղաղության դարաշրջանի բացման օրակարգը, ինչը պարտվողական մանիֆեստ է: Ու սա ոչ թե օրակարգ, այլ լոզունգ է: Իրենց շարունակական պարտվողականությունը քողարկում են կեղծ լոզունգներով: Հիմա էլ առաջ են քաշում, այսպես ասած, սահմանագծման և սահմանազատման գործընթացը, որը էլի չի բխում ՀՀ շահերից: Իրականության մեջ, բացի վնասից, ոչինչ չի տալու մեզ այդ գործընթացը»: Նա ընդգծեց, որ թեպետ դեռ պաշտոնապես սահմանագծման ու սահմանազատման գործընթացի մեկնարկ չկա, բայց արդեն իսկ խնդիրների ենք բախվում. «Երբ վարչապետի պաշտոնին նստած անձը հայկական անվանումների փոխարեն ադրբեջանական անվանումներ է օգտագործում, դա նշանակում է, որ պետական մակարդակով ասում են՝ «ադրբեջանական է»:

Ու թեպետ հայկական կողմը դեռ պաշտոնապես չի էլ սկսել այդ գործընթացը, այս քաղաքականությունն իր հերթին շատ մեծ վնաս է հասցնում մեր արտաքին քաղաքականությանը: Ես ներքին կարգով գիտեմ, որ շատ դիվանագետներ բողոքում են այն խնդրից, որ իրենք չեն կարողանում որոշակի հարցեր առաջ քաշել: Նրանք բողոքում են, որ ամեն անգամ իրենց առջև դնում են վարչապետի աթոռին նստած անձի կամ այլ պաշտոնյայի հայտարարությունները: Այս ամենի հետևանքով, կարծես, ամբողջ հարցերը հօգուտ Ադրբեջանի են լուծվում: Այսինքն, ստացվում է, որ մեր իշխանություններն այս պահին սահմանագծման գործընթացում հօգուտ Ադրբեջանի են աշխատում, ինչը, կարծես, ոչ էլ թաքցնում են: Մեծ հաշվով, գտնվում ենք սարսափելի վատ վիճակում, քանի որ այսօրվա գործող իշխանությունների քաղաքական շահերը չեն համընկնում մեր պետության ու ժողովրդի շահերի հետ, ինչի հետևանքով պետությունն արդեն տուժում է»:

Նրա խոսքով, մեր պետության ինքնիշխանությունն ինքնավար մարզի մակարդակի է հասել՝ կախվածության մեջ հայտնվելով տարբեր երկրներից. «Առաջին հերթին՝ Ռուսաստանից, որը մեր ռազմավարական դաշնակիցն է, սակայն այդ ռազմավարական, դաշնակցային հարաբերություններն ինքներս փչացրինք: Արդյունքում հայտնվելով կախվածության մեջ՝ ամեն անգամ, երբ սահմանին կրակում են, զանգում, խնդրում ենք, որ ռուսական զորքերը գան ու միջնորդի դեր խաղան: Այս ամենն այսօրվա իշխանությունների քաղաքականության հետևանքն է: Նույնը՝ տնտեսական ու էներգետիկ դաշտ է տեղափոխվում: Օրինակ՝ Իրանը մեզ համար կարևոր բարեկամ ու գործընկեր պետություն է, բայց վերջին տարիներին Իրանի հետ համագործակցությունը նվազագույնի է հասել: Հատկապես էներգետիկ ոլորտում վերջին 3 տարում կանգնեցված են բոլոր ծրագրերը»:

Ինչ վերաբերում է վերոնշյալ «միջանցքին» ու շարունակաբար այդ գաղափարին դեմ արտահայտվող ՀՀ իշխանություններին, Ա. Մանվել յանը հավելեց. «Իրենք դեմ են միջանցք բառին, մինչդեռ նոյեմբերի 9-ին ստորագրված խայտառակ փաստաթղթում սևով սպիտակի վրա գրված է՝ «հատուկ կարգավիճակով ճանապարհ»: Այդ փաստաթղթի տակ ստորագրել է հայկական կողմը ու պարտավոր է հատուկ կարգավիճակով ճանապարհը տալ, որը պետք է լինի երրորդ ուժի վերահսկողության տակ: Եթե այս գործընթացը վերջնականապես լինի, ապա հայկական ինքնիշխանությունը զրոյական կդառնա: Մենք հարավը կկորցնենք ու կկորցնենք նաև վերահսկողությունն այդ տարածքի վրա:

Բացի այդ, թշնամի պետություններին՝ Թուրքիային ու Ադրբեջանին հնարավորություն կտանք ցանկացած պահի հայկական տարածքում ինչ-որ գործողություններ իրականացնել: Փաստն այն է, որ եթե անգամ միջանցք բառից հրաժարվեն, ոչինչ չի փոխվի, քանի որ կա ստորագրված փաստաթուղթ: Եթե այս իշխանությունները շարունակեն մնալ, հայկական կողմը ստիպված է ինչ-որ զիջումներ անել: Իսկ եթե, Աստված չանի, սահմանագծման և սահմանազատման գործընթաց սկսվի, այսօր Սյունիքում առկա խնդիրներն ընդամենը փոքր հարցեր կթվան: Սահմանագծման և սահմանազատման գործընթացի հետևանքով կկորցնենք վերահսկողությունը ոչ միայն Սյունիքի ու Սյունիքի ճանապարհների նկատմամբ, այլև Տավուշի մարզում գտնվող, այսպես կոչված, անկլավների, նաև Երևանից դեպի Վրաստան գնացող ճանապարհի նկատմամբ: Մենք լուրջ և գլոբալ խնդիրների առջև կկանգնենք, որոնց լուծումներն այսօրվա իշխանությունները չունեն: Այս պայմաններում զիջումներն ու պարտվողական իրավիճակը շարունակվելու են»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European Integration