Հենց այսպիսի համերաշխության մթնոլորտում ու հենց այս սրտացավությամբ էլ կերտելու ենք Աբովյան խոշորացված համայնքի նոր տեսլականը․ Էդուարդ Բաբայան
BLOGԱբովյան խոշորացված համայնքի ավագանու ընտրություններում ԲՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Էդուարդ Բաբայանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրառում կատարել.
Իմ շատ սիրելի հայրենակիցնե՛ր, ընկերնե՛ր, բարեկամնե՛ր
Ավարտին է մոտենում մեր նախընտրական քարոզարշավը:
Մեծագույն պատիվ էր յուրաքանչյուրիդ հետ շփվելը, ձեր ջերմությունն ու աջակցությունը զգալը:
Շնորհակալություն եմ ուզում հայտնել յուրաքանչյուրիդ:
Աբովյան խոշորացված համայնքի սիրելի՛ բնակիչներ, իմ կոչն է ձեզ՝ դեկտեմբերի 5-ին գնալ տեղամաս՝ քվեարկելու հանուն զարգացող Աբովյան համայնքի, հանուն արժանապատիվ կենսակերպի, հանուն համերաշխ հասարակության:
Այս ընտրարշավին մենք մոտեցել ենք քաղաքական զուսպ պայքարի մշակույթով և թիմային նոր որակով։
Ես հավատում եմ իմ հայրենակիցների հավաքական իմաստությանը:
Կարևոր է յուրաքանչյուրիդ ձայնը: Եվ այդ ձայնը լսելի՛ է լինելու: Հենց այսպիսի համերաշության մթնոլորտում ու հենց այս սրտացավությամբ էլ կերտելու ենք Աբովյան խոշորացված համայնքի նոր տեսլականը:
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
“Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBank
3
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
4
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
5
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri



