Yerevan, 04.November.2026,
00
:
00
BREAKING

«Ե՛վ Բաքվի կողմից ֆինանսավորվող, և՛ կիսապաշտոնական ռուսական լրատվամիջոցները միևնույն երգն են երգում». «Փաստ»

INTERNATIONAL NEWS

«Փաստ» օրաթերթը գրում է

infoteka24.ru-ն գրում է, որ Ղարաբաղյան վերջին պատերազմի ժամանակ և դրա ավարտից հետո ռուսաստանյան լրատվամիջոցներում ռազմական գործողությունների ընթացքի և մանրամասների, կողմերի կորուստների գնահատականների և այլնի մասին ընթերցողին մոլորության մեջ գցող հսկայական նյութեր են տեղադրվել։ Բավականին հատկանշական է այն, որ նման համահունչ նյութեր կարելի է գտնել ինչպես Բաքվի կողմից ֆինանսավորվող, այնպես էլ Կրեմլի կիսապաշտոնական ԶԼՄ-ներում։

Այդ հրապարակումների կարևորագույն թեզերից մեկն ընթերցողին, այդ թվում՝ հայ հասարակությանը, համոզելն է հայկական կողմի ռազմական առումով լիակատար ձախողման մեջ թե՛ վերջին պատերազմի ընթացքում, թե՛ դրանից հետո։ Այդ թվում՝ դա արվում է թուրք-ադրբեջանական դաշինքին բնորոշ, քաղաքական իմաստային բեռ կրող հուզական սահմանումների կիրառմամբ («ամոթալի պարտություն» և այլն)։ Ահա այդ լրատվամիջոցների կողմից հասարակության մեջ «անհրաժեշտ» տեսակետներ սերմանելու համար օգտագործվող մեթոդների ընդհանուր նկարագրությունը: Կողմերի տեխնիկայի, սպառազինության և մարդկային կորուստների մասին տվյալները տրվել են բացառապես Բաքվի պաշտոնական աղբյուրների՝ որպես միակ ճշմարտացի աղբյուրների, ինչպես նաև առանձին անգլալեզու որոշ ռեսուրսների հղումով: Հազարավոր թուրք զինծառայողների (և ոչ միայն ռազմական խորհրդատուների) և վարձկան ահաբեկիչների անմիջական մասնակցությունը պատերազմին ընդհանրապես չի նշվել կամ թերագնահատվել է: Լռել են պատերազմում Իսրայելի և Պակիստանի դերի մասին։ Հրապարակումների մեջ անհիմն հայտարարություններ են օգտագործվել, որոնք պաշտպանված են նույնքան անհիմն էպիտետներով՝ «ըստ առկա ճշգրիտ տվյալների», «ըստ հաստատված տվյալների» և այլն։

Գործնականում ոչինչ չի ասվել պատերազմի նախօրեին և ընթացքում Կրեմլի քաղաքական դիրքորոշման և վերջին առնվազն 2 տարում դրա ակնհայտ մուտացիայի մասին։ Պատերազմի ընթացքում տեսանելի էր Կրեմլի կիսապաշտոնական ԶԼՄ-ների վատ քողարկված ադրբեջանամետ դիրքորոշումը, որոնցից են առաջին և երկրորդ հեռուստաալիքները, «Վեստի 24»-ը և «Ռոսիա Սեգոդնյան» իր տեղեկատվական եռյակով։ Մեկ այլ կիսապաշտոնական ԶԼՄ է ՏԱՍՍ-ը, որի ներկայացմամբ պատերազմի առաջին իսկ օրվանից մտցվել է և այսօր էլ կիրառվում է «Լեռնային Ղարաբաղում իրավիճակը սրվել է սեպտեմբերի 27-ին» ձևակերպումը։ Այս պարզեցված ձևակերպումը հավասարեցնում է ագրեսորին և պաշտպանին, և լղոզում այն բնական հարցը, թե ո՞վ խախտեց 1994 թվականի կրակի անժամկետ դադարեցման պայմանագիրը և սկսեց ագրեսիան։ Միևնույն ժամանակ, նման հրապարակումները շեղում են ընթերցողի ուշադրությունը պատերազմի ռազմաքաղաքական տարօրինակություններից և պարադոքսներից։

Օրինակ՝ Շուշիի մոտ տեղի ունեցածի մասին, նաև այն մասին, թե ինչպե՞ս է ստացվել, որ հակառակորդը կարողացել է Ղարաբաղյան լեռնաշղթայի երկայնքով անտառային ճանապարհով գրեթե անարգել դեպի Շուշի շարժվել մեկ շաբաթ: Կամ ինչո՞ւ հոկտեմբերի 20-ի ասուլիսներից մեկում Ալիևն ասել է, որ առանց Շուշիի գրավման «դա կլիներ գործի կեսը» (ոչ թե «Խանքենդին», այլ Շուշին)։ Իհարկե, այս բոլոր հարցերն արդարացիորեն բարձրացվել են Ռուսաստանում, այդ թվում՝ որոշ լուրջ փորձագետների կողմից (չշփոթել հայտնի կոռումպացված քարոզիչների և տարբեր հեռուստաշոուներում ցոտկոտողների հետ): Վերլուծենք թարմ օրինակ, գնահատենք այն օբյեկտիվության և հակառակը՝ քարոզչական ուղղվածության տեսանկյունից։ «Էքսպերտ» ամսագրում Տիխոն Սիսոևը «Լեռնային Ղարաբաղի ֆանտոմային ցավերը» վերնագրով հոդված է հեղինակել և գրել. «Հայաստանում ոչինչ չարեցին Ղարաբաղի պաշտպանությունն ուժեղացնելու համար։ Մի շարք ամրություններ (այսպես կոչված՝ Օհանյանի գիծը), ըստ էության, հայերը անփոփոխ են թողել 1990-ականներից ի վեր, չեն արդիականացվել։

Զարմանալի չէ, որ Ադրբեջանին բոլոր նպատակակետերը նախապես հայտնի էին, և արդեն պատերազմի առաջին օրերին Բաքուն հաջողությամբ ոչնչացրեց պաշտպանական կառույցների գրեթե բոլոր հենակետերը»։ Զգացմունքային է թվում, բայց իրականում ի՞նչ ունենք: Նախ՝ պաշտպանական գիծն ամրապնդվել է նույնիսկ 1994 թվականի մայիսին կնքված զինադադարից հետո։ 2016 թվականի ապրիլ յան պատերազմից հետո ևս աշխատանքներ են տարվել պաշտպանական գծի ամրապնդման ուղղությամբ, և դա գաղտնիք չէ։ Պատերազմի մեկնարկից հետո ագրեսորին՝ ադրբեջանա-թուրքաահաբեկչական եռյակին, հաջողվել էր պատերազմի առաջին շաբաթում ճեղքել ճակատը ընդամենը 4-5 կմ լայնությամբ՝ Արաքսի հարավային հատվածում և հյուսիս-արևելքում Թալիշ-Մատաղիս ուղղությամբ։ Միաժամանակ փորձագետները գիտեն, որ տափաստանային հարավում հայկական կողմն ընդհանրապես չուներ պաշտպանության երկրորդ գիծ՝ առաջին հերթին այդ ուղղությամբ թիկունքում նշանակալի ուժերի բացակայության պատճառով։

Դեռ պատերազմի սկսվելուց առաջ էին Գորիսի և Կապանի գնդերը ցրել, իսկ դրանք պետք է այնտեղ տեղակայվեին և կազմեին զորքերի երկրորդ էշելոնը։ Բայց անգամ պատերազմից առաջ մի շարք ստորաբաժանումների ցրումով և պատերազմի առաջին օրերին զորահավաքի ընդհանուր խափանումով մնացած բոլոր ուղղություններով Ղարաբաղի պաշտպանության գծի ճեղքում չի եղել: Հիմա հարց. արդյո՞ք եղել է «պատերազմի առաջին օրերին Բաքվի կողմից պաշտպանական կառույցների գրեթե բոլոր հենակետերի ոչնչացում»։

Հիշեցնենք, որ Քարվաճառի (Քելբաջար) և Ակնեի (Աղդամ) դիրքերը հայկական ուժերը հանձնել են առանց մեկ կրակոցի նոյեմբերի 9-ի պայմանագրով, որը ստորագրվել է ոչ միայն հայ ժողովրդի, այլ նույնիսկ նախագահի թիկունքում (ինքը՝ պարոն Արմեն Սարգսյանն է խոստովանել, որ դրա մասին իմացել է ԶԼՄ-ներից): Մինչդեռ ոչ միայն պարոն Սիսոևը, այլ նաև խայտաբղետ հեղինակների մի ամբողջ շարք փորձել և փորձում են ընթերցողին ներարկել «պատերազմի առաջին օրերին բոլոր հենակետերի հաջող ոչնչացման» տարբերակը: Իսկ դա նշանակում է, որ կա որոշակի թիրախավորում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development IDBank has issued perpetual coupon bonds for the first timeIDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh