Պուտինն Էրդողանի հետ խոսել է թուրքական Bayraktar-ների մասին
INTERNATIONAL NEWSՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ զրույցում ուշադրություն է հրավիրել Դոնբասում Ուկրաինայի օդային ուժերի սադրիչ ակտիվության և Bayraktar-ների կիրառման վրա։ Այս մասին հաղորդել է Կրեմլը։
«ՌԴ նախագահը ուշադրություն է հրավիրել նրա վրա, որ Կիևը շարունակում է իր՝ Մինսկի համաձայնությունները տապալելուն միտված դեստրուկտիվ քաղաքական գիծը, ինչի մասին է վկայում հակամարտության գոտում Ուկրաինայի Զինված ուժերի սադրիչ ակտիվությունը, ներառյալ՝ հարվածային անօդաչուների կիրառությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ուկրաինական զինուժը թուրքական անօդաչուներն ընդդեմ Ռուսաստանի սկսել է կիրառել հոկտեմբեր ամսից սկսած։ Թե ինչ է ասել Էրդողանը, Կրեմլից չեն հայտնել։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



