Ստոկհոլմում ՀՀ ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում տեղի չի ունեցել. ԱԳՆ խոսնակ
POLITICSՍտոկհոլմում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում տեղի չի ունեցել։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։
Հարցին` Ստոկհոլմում կայացա՞վ արդյոք Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում, նա պատասխանել է.
«ԵԱՀԿ 28֊րդ նախարարական համաժողովի շրջանակներում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում տեղի չի ունեցել։ Ընդգծեմ, որ հայկական կողմը երբեք չի խուսափել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի շրջանակներում հանդիպումներից»։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



