Սակրավորները Էրդողանի հանրահավաքում պայթուցիկ սարք են ոչնչացրել
INTERNATIONAL NEWSԹուրքիայի անվտանգության ուժերի աշխատակիցները շաբաթ օրը պայթուցիկ սարք են ոչնչացրել Սիիրթ քաղաքում, որտեղ ընթանում էր հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանրահավաքը։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Cumhuriyet թերթին։
Հեռակառավարվող ռումբը հայտնաբերվել է հանրահավաքի անվտանգությունը ապահովող ոստիկաններից մեկի մեքենայի տակ։ Ինչպես պարզաբանել է թերթը, պայթուցիկ սարքը հայտնաբերվել է «վերջին պահին» եւ ոչնչացվել է Էրդողանի ելույթի մեկնարկից քիչ առաջ։
Սիիրթը գտնվում է երկրի հարավ-արեւելքում։ Թուրքիայի նախագահն այս քաղաք էր ժամանել շաբաթ օրը՝ իր կողմնակիցների առջեւ ելույթ ունենալու համար։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



