Հայի և թուրքի տարբերությունը՝ ըստ Հայկ Ասատրյանի.Արտակ Զաքարյան
SOCIETYԱրտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է
«Հայ ժողովրդի ողբերգությունը նրանում է, որ
արև է երգում, բայց քնամոլ է, իդեալիստ է, բայց դրամատենչ, հայրենասեր է, բայց անձնապաշտ, իմացական է, բայց ոչ կռահող,
խելք ունի, բայց ո՛չ երևակայություն, սիրում է գիտությունը, բայց ծուլանում է նրանից օգտվել,
գոռոզ է, բայց հարմարվում է նվաստության,
քաջ է, բայց խորտակումի զգացում չունի,
խիստ է, բայց անկարգապահ, երազատես է, բայց ներկային գերի, ուժի պաշտամունք ունի, բայց ոչ հզորության կամք,
կենսաբանական զօրութենականություն ունի, բայց ոչ կազմակերպական հակում, մշակութային տենչ ունի, բայց ոչ քաղաքական կորով,
արդարամիտ է, բայց ոչ ճշմարտասեր, ցեղ է, բայց գերադասում է ժողովրդի բարոյականը:
Զգացումների շփոթ է հայ ժողովուրդը, շուռ եկած էություն:
Իսկ թուրքը - դա հայ ժողովրդի հակապատկերն է` կենսաբանական տկարություն և ուժի ծարավ, անհանճար ոգի և քաղաքական կամք, անմաքուր սիրտ և գրավիչ լեզու, բութ միտք և կարգապահական հակում, վախի զգացում և խորտակումի մոլուցք: Հայը խորքով է արժեքավոր, թուրքը` մակերեսով, նա էությամբ է բարձր, սա` արտահայտության ձևով: Հայը հոյակապ ցեղ է և անպիտան ժողովուրդ, թուրքը ստորին ցեղ է և սքանչելի ժողովուրդ»:
«Ցեղ և Հայրենիք» ամսագիր, համար 3, 1936 թ.:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...



